2588 դիտում
22:29 26-07-2019
Երևանում, Գավառում և Գյումրիում կանցկացվեն վիրուսային Բ, Ց հեպատիտների անվճար հետազոտություններ
Հուլիսի 28-ին ժամը 16:00-20:00 Երևանում, Հյուսիսային պողոտայի և Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքներում, անցորդներին հնարավորություն կտրվի անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային Բ, Ց հեպատիտների, նաև սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություններ:
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, արդյունքների մասին կարելի կլինի իմանալ ընդամենը 15-20 րոպեի ընթացքում:
Նույնատիպ միջոցառումները իրականացնելու են հուլիսի 27-ին, ժամը 14:00-18:00 Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածքում և Գյումրու Վարդանանց հրապարակում:
Միջոցառումները իրականացնելու է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
20:09 23-01-2015
Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է