211652_close_icon

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

views-count2263 դիտում article-date 21:15 23-07-2025
Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․
հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00),
հուլիսի 29-ին՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրի (Վարդանանց հրապարակ, ժամը՝ 12:30-17:30),
հուլիսի 30-ին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր (Արցախ պուրակի մոտակայք, ժամը՝ 12:30-17:30):

Նմանատիպ նյութեր