211652_close_icon

Բաթումում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում

views-count1496 դիտում article-date 18:47 18-01-2016
Հունվարի 17-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում անցկացվեց 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը վարեց աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Մարաղայի դեպքերը 20-րդ դարում տեղի ունեցած եղեռնագործությունները, ինչպես նաև 1988թ.-ի սումգայիթյան ջարդերը մոռացության մատնելու և մեղավորների անպատժելիության անմիջական հետևանքն էին: Միջոցառման վերջում, ներկաները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև:

Նմանատիպ նյութեր