211652_close_icon

Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել

views-count3536 դիտում article-date 11:59 17-01-2016
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում, քանի որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։ BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։ Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումը համարել է «Իրանի պատմության ոսկե էջ»: [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/16/74786/]Ավելի վաղ[/url] ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել էր, որ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր մեկնել է Վիեննա՝ Եվրամիության արտաքին դիվանագիտության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի հետ իրանական միջուկային ծրագրի պարտավորությունների կատարման վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր