211652_close_icon
views-count3137 դիտում article-date 10:08 16-01-2016

Իրանի դեմ պատժամիջոցները հնարավոր է՝ այսօր չեղյալ հայտարարվեն

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր մեկնել է Վիեննա՝ Եվրամիության արտաքին դիվանագիտության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի հետ իրանական միջուկային ծրագրի պարտավորությունների կատարման վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով, հաղորդում է Reuters գործակալությունը: BBC-ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ կհայտարարվի Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին: Ներկայացվելու է Իրանի միջուկային ծրագրի հարցով պարտավորությունների կատարման վերաբերյալ ամբողջական զեկույց: Եթե պատժամիջոցները հանվեն, Իրանին կթույլատրվի օգտվել արտասահմանյան իր ակտիվներից, որը, ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, կազմում է 50 մլրդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, Իսլամական հանրապետությունը կկարողանա նավթի արտահանման ծավալները հասցնել օրական մինչև 500 հազար բարելի:

Նմանատիպ նյութեր