Մեծ Բրիտանիան չեղյալ է հայտարարել իրանական 5 ընկերությունների դեմ սահմանած պատժամիջոցները
Մեծ Բրիտանիան վերացրել է իրանական 5 ընկերությունների դեմ իր կողմից սահմանած պատժամիջոցները, հաղորդում է IRNA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ պատժամիջոցների ցուցակից հանվել են Իրանի ազգային տանկերային ընկերությունը, «Մոալլեմ» ապահովագրական ընկերությունը, «Սինա», «Սորինեթ» բանկերը, Թեհրանի հայտնի գիտական բանկը և «Շարիֆ» Տեխնոլոգիական համալսարանը և 1 քաղաքացի: