Զինեդին Զիդան. Խայտառակություն է, որ ՖԻՖԱ-ի որոշումը իմ զավակներին է վերաբերում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը, որը ակումբի տրանսֆերների վրա արգելք է դրել:
«Իմ տղաները ընդգրկվել են այն խաղացողների ցանկում, որոնք` ՖԻՖԱ-ի կարծիքով, կանոնների խախտումներով են տեղափոխվել «Ռեալ»: Դա խայտառակություն է: Իմ զավակներն արդեն երկար տարիներ Մադրիդում են բնակվում:
Տրանսֆերների արգելիք առթիվ ես հանգիստ եմ: Դա սխալ է, հաջորդ շաբաթ նորություններ կունենանք», ասել է Զիդանը: