211652_close_icon

Վարուժան Սուքիասյանը` Յուրա Մովսիսյանի ու Դավիդ Յուրչենկոյի հեռանկարների մասին. տեսանյութ

views-count3614 դիտում article-date 14:48 16-01-2016
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտնել է, որ կրկին աշխատանքներ են տարվում «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ: «Աշխատանքներ են տարվում Յուրչենկոյին նորից հավաական հրավիրելու համար: Եթե չստացվի, ապա կաշխատենք մեր ունեցածով», ասել է Սուքիասյանը: Մարզիչը նաև գնահատել է ամերիկյան MLS տեղափոխված Յուրա Մովսիսյանի հեռանկարներին` Հայաստանի հավաքականում: «Եթե Մովսիսյանը տեղափոխվի ԱՄՆ և խաղային մշտական պրակտիկա ունենա, ապա օվկիանոսն ու նման հեռավորությունը խոչընդոտ չեն լինի», ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր