211652_close_icon
views-count3709 դիտում article-date 23:45 03-12-2015

Ռուսաստանի առաջնություն. Դավիդ Յուրչենկոյի ֆանտաստիկ խաղի դեմ «Զենիթը» անզոր էր. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» անհավանական կերպով չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Ուֆային»: Սանկտպետերբուգցիները 32 հարված կատարեցին մրցակցի դարպասին, ստացան երկու 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, որը բազմաթիվ գերազանց սեյվեր կատարեց, իսկ երեք անգամ էլ «Զենիթի» խաղացողների հարվածներից հետո Յուրչենկոյի փոխարեն գնդակը ետ մղեց դարպասաձողը: Իսկ մրցաշարի առաջատարը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն, արտագնա խաղում պարտվեց Պերմի «Ամկարին»՝ 0:2: Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր «Զենիթ»-«Ուֆա»՝ 1:1 Գոլերը՝ Գարայ, 86 (11մ.) – Զինչենկո, 37
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր