Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է վարձավճարի հիմունքներով իր [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/15/74782/]տեղափոխությունը[/url] «Ռեալ Սոլթ Լեյք»:
«Ուրախ եմ հայտնել MLS և իմ նախկին ակումբ` «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալու մասին, որի կազմում ես 2009թ. MLS-ի չեմպիոն եմ դարձել:
Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում «Սպարտակին» և իմ բոլոր հավատարիմ երկրպագուներին, ովքեր ինձ մշտապես աջակցել են:
Անհամբերությամբ եմ սպասում իմ կարիերայի նոր էջին», ասել է Մովսիսյանը:
Նշենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես կգա 14 համարի մարզաշապիկի ներքո: