1979 դիտում
13:08 04-03-2014
Ցանկանում ենք ցույց տալ, թե որքան շնորհակալ ենք Վարդան Մինասյանին. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Советский Спорт»-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հավաքականի նախկին և նոր գլխավոր մարզչների, ինչպես նաև ազգային հավաքականի Եվրո 2016 դուրս գալու շանսերի մասին:
« Հուսով եմ մեզ կհաջողվի Մինասյանի գլխավորությամբ վերջին խաղում հաղթանակ տոնել, քանի որ նա արժանի է լավագույնին: Ռուսաստանի հավաքականին հաղթելը, հավանաբար ամենալավ ձևն է ցույց տալու, թե որքան շնորհակալ ենք Մինասյանին նրա կատարած աշխատանքի համար: Մինասյանը հիանալի մարզիչ է և լավ ընկեր բոլոր խաղացողների համար:
Շալանդը փորձառու մարզիչ է: Շատ ենք ցանկանում, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը հաջողության հասնի: Եթե ցանկանում ենք մասնակցել Եվրո 2016-ի եզրափակիչ փուլին, ապա պետք է դուրս գանք այդ խմբից: Չեմ կարծում, որ Իտալիայի հավաքականը թույլ է Պորտուգալիայի ընտրանուց: Ես ոչ մեկից չեմ վախենում»,- հայտարարել է Մովսիսյանը:
Նշենք, որ մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղում հայ ֆուտբոլիստները վերջին անգամ ելույթ կունենան Վարդան Մինասյանի գլխավորությամբ
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
14:36 16-01-2016
Յուրա Մովսիսյան. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են
1739 դիտում
13:02 27-01-2014
Ցանկանում եմ մարզվել ընդհանուր խմբի հետ. Յուրա Մովսիսյան
2261 դիտում
10:41 31-03-2014
Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Յուրա Մովսիսյան
Այս բաժնից
2326 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2989 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2500 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում