ԱՄՆ Կոնգրեսում կասկածելի նյութի պատճառով մարդիկ են հոսպիտալացվել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գրասենյակային շենքերից մեկում հայտնաբերված կասկածելի նյութի պատճառով 8 մարդ է հոսպիտալացվել, հաղորդել է The Washington Post-ը:
Հակահրդեհային ծառայության ներկայացուցիչ Թիմաթի Ուիլսոնի խոսքով՝ հատուկ բրիգադները զննել են 10 հոգում որոնցից 8-ի մոտ նմանատիպ ախտանիշներ են հայտնաբերվել:
Առայժմ ճշգրիտ տեղեկություն չկա հայտնաբերված նյութի և թունավորման ախտանիշների վերաբերյալ: