211652_close_icon
views-count6435 դիտում article-date 19:35 14-04-2017

Մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի՝ Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն սկսելու մասին հայտարարությունը. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

[b]ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.[/b] «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները: Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները, և մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել: Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/13/1064370/]Ավելի վաղ տեղեկացրել էինք[/url], որ Hayastan24-ի ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ մանրամասներ կան, թե ինչպես է գործել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր