211652_close_icon

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու դեպքում կազմը էապես կփոխի

views-count2207 դիտում article-date 15:11 15-01-2016
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամռանը կազմը էապես թարմացնել, եթե թիմը գլխավորի «Բավարիայի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Թիմը կլքեն Ուիլֆրիդ Բոնին և Էլիակիմ Մանգալյան, ինչպես նաև` Մարտին Դեմիչելիսը: Պաշտպանության կենտրոնում Գվարդիոլան ցանկանում է տեսնել Էմերիկ Լապորտային («Ատլետիկ», Բիլբաո) և Ջոն Սթոունզին («Էվերթոն»): Բացի այդ, «Սիթին» ամռանը կփորձի ձեռք բերել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին:

Նմանատիպ նյութեր