12605 դիտում
19:00 13-01-2016
Բանկային ամենահանճարեղ կողոպտիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ջոն Դիլինջերը ծնվել է 1903թ. հուլիսի 22-ին Ինդիանայում: Հայրը՝ Ջոն Վիլսոն Դիլինջերը, մթերային խանութ ուներ: Մայրը մահանում է, երբ Ջոնը 4 տարեկան էր և նրան խնամում է 14-ամյա քույրը՝ Օդրին: 16 տարեկանում Ջոնը թողնում է դպրոցը և աշխատում որպես մեխանիկ: Առաջին հանցանքը կատարում է 1923թ՝ գողանում է ավտոմեքենա, որ պարծենա ընկերուհու առաջ: Բանտարկությունից խուսափելով ծառայության է անցնում ԱՄՆ Ռազմածովային ուժերում: Սակայն 5 ամիս անց, փախչում է բանակից և վերադառնում քաղաք և 1923թ. ապրիլին ամուսնանում է 16-ամյա Բերիլ Հովիոուսի հետ:
John Herbert Dillinger
[img]/ups/images/070194800145268625450116.jpg[/img]
Ջոնը հանցագործ կյանքին իրապես ծանոթանում է 1924թ. սեպտեմբերի 6-ին: Նրա ավագ ընկերը Էդգար Սինգլթոնը դրդում է կողոպտել նպարավաճառ Ֆրանկ Մորգանին: Կողոպտիչները ձերբակալվում են հաջորդ օրը: Ընկերը ժխտում է իր մասնակցությունը: Իսկ Ջոնը խոստովանում է հանցանքը: Արդյունքում Դիլինջերը ծանր պատժի է արժանանում՝ 10 տարվա ազատազրկման, իսկ ընկերը՝ 2 տարվա: Այս դատավարությունը արհամարանք է առաջացնում արդարադատության համակարգի նկատմամբ:
Նավաստի Ջոն Դիլինջերը
[img]/ups/images/0139132001452686344590548.jpg[/img]
Բանտում, հանդիպում է հանցագործների, որոնց ազդեցությամբ ձևավորվում է նրա աշխարհայացքը: Բանտարկյալ Ջոնը եռանդուն աշխատում է կարի ֆաբրիկայում, հաճախ գերազանցում օրական նորմը, ինչպես նաև իր հեղինակությամբ ստիպում մյուս բանտարկյալներին ավելի շատ աշխատել:
Ջոն Դիլինջերը առաջին դատվածության ժամանակ
[img]/ups/images/0357622001452686415722350.jpg[/img]
1929թ-ին կինը՝ Բերիլը ապահարզան է տալիս: Դա ընկճում է Ջոնին, փոշիացնում ընտանեկան երջանկության մասին երազանքները: 1933թ. ամռանը բանտի պատերից դուրս է գալիս հիասթափված, չարացած մարդ: Ազատվելուց հետո նա կազմակերպում է բանտային ընկերների փախուստը և շուտով կազմավորում ավազակախումբ, որտեղ ընդգրկվում են հայտնի հանցագործներ Հարի Պիրպոյնտը, Հոմեր Վան Մետերը, Չարլզ Մակլին, Ջոն Համիլտոնը, Վալտեր Դիտրիխը, Մանուկ Նելսոնը և Ռասել Քլարկը: 1933թ. սեպտեմբերի 22 առաջին անգամ բանկ են կողոպտում Օհայո նահանգում: Առաջին հանցագործություններից հետո Ջոնը ձերբակալվում է, սակայն նրա գործընկեր Պիրպոյնտը հարձակվում է Լիմայի բանտի վրա և ազատում Դիլինջերին:
Բերիլ Հովիուս
[img]/ups/images/0799868001452686448406106.jpg[/img]
Բանկերի կողոպուտները ծրագրում էր Դիլինջերը: Նախ բազմակի հաշվարկներ էր կատարում և հետո միայն իրականացնում կողոպուտը: Հանցավոր գործունեության ընթացքում Դիլինջերը թալանում է մոտ 20 բանկ, բազմաթիվ խանութներ, 4 ոստիկանական բաժանմունք: Դիլինջերն ամենամեծ ավարը՝ 264.000 դոլար, տանում է 1934թ. հունվարի 15-ին՝ Չիկագոյի Ազգային բանկը թալանելով: Բանկի տնօրեն Պատրիկ Օ'Մելիի սպանությունից հետո Ջոնը հրապարակավ ներողություն է խնդում. «Ես զղջում եմ Օ'Մելիի սպանության համար, որովհետև ուներ կին և երեխաներ: Նա կանգնել էր իմ դիմաց և կրակում էր ինձ վրա. Ի՞նչ կարող էի անել»: Մեծ դեպրեսիայի առաջացրած համատարած հիասթափության տարիներին հասարակ ամերիկացիները Ջոն Դիլինջերին համեմատում էին Ռոբին Հուդի հետ, չնայած հարձակումների ընթացքում անմեղ մարդիկ էին զոհվում: Համարում էին, որ նա վրեժ էր լուծում բանկերից, որոնք պարտքերի տակ էին գցում և աղքատացնում միլիոնավոր մարդկանց:
Դիլինջերի հանցակիցները
[img]/ups/images/036702600145268651958842.jpg[/img]
1934թ. հունվար 25-ին Դիլինջերը ձերբակալվում է Պիրպոյնտի, Քլարկի և Մակլիի հետ միասին: 1934թ.-ի մարտի 3-ին Քրոուն Փոյնթ բանտում պահվող Դիլինջերը փախչում է բանտից, որը դառնում է քրեական բանահյուսության լեգենդ: Օճառից պատրաստված և սև վաքսով ներկված կեղծ ատրճանակով հսկիչին ստիպում է բացել խցի դուռը, վերցնում երկու պատանդ, հավաքում բոլոր հսկիչներին մեկ խցում, փակում դուռը, անարգել դուրս գալիս բանտից, գողանում շերիֆի ավտոմեքենան և փախչում Չիկագո: Ազատվելուց հետո անցնում է հին գործին, թալանում Դակոտա և Այովա նահանգների բանկերը: Այովայում վիրավորվում է ուսից և որոշ ժամանակ թաքնվում է Սենտ-Պողոս քաղաքում: Այնտեղ նրան այցելում են ՀԴԲ գործակալները, սակայն չեն կարողանում ձերբակալել. Ավազակը գնդացրով ճեղքում է շրջափակումը և փախչում Մուրեսվիլ:
1934թ. հունվարին, դատավարության ժամանակ
[img]/ups/images/0862100001452686558537164.jpg[/img]
Այդ ամենից հետո ՀԴԲ-ն Դիլինջերին հայտարարում է թիվ 1 թշնամի (public enemy number one) և նրա գլխի համար խոստանում 10.000 դոլար պարգև: Անվերջ հետապնդումներից խուսափելու համար Ջոնը պլաստիկ վիրահատության է ենթարկում դեմքը: 1934թ. հուլիսի 4-ին Դիլինջերը տեղափոխվում է ռումինացի մարմնավաճառ Աննա Սեյջի բնակարան: Սակայն Աննան համագործակցում է ՀԴԲ գործակալ Մելվին Պերվիսի հետ, խոստանում մատնել Դիլինջերին՝ ակնկալելով իշխանությունների տվչությունը:
[img]/ups/images/0117932001452686599601353.jpg[/img]
Հուլիսի 22-ին Դիլինջերը Աննային և նրա ընկերուհուն՝ Պոլի Համիլթոնին հրավիրում է կինո: Աննան զգուշացնում է այդ մասին գործակալ Պերվիսին, հագնում վառ նարնջագույն կիսաշրջազգեստ և սպիտակ վերնաշապիկ, որ նկատելի լինի: Կինոթատրոնից դուրս գալուց նրանց ընդառաջ է վազում Պերվիսը և բացականչում. «Ձերքերդ վեր, Ջոնի»: Ջոնը փախչում է, փորձում հանել ատրճանակը, սակայն չի հասցնում, թիքունքին ստանում 6 գնդակ և սպանվում: Նրա հուղարկավորությանը մասնակցում է 5.000 մարդ: Աննան ստանում է 5.000 դոլար պարգև, բայց արտաքսվում ԱՄՆ-ից: Պերվիսը համազգային ճանաչման է արժանանում, սակայն տարիներ անց հիվանդանում քաղցկեղով և ճակատագրի հեգնանքով ինքնասպան լինում նույն ատրճանակով, որով սպանել էր Դիլինջերին:
Աննա Սեյջ
[img]/ups/images/0107570001452686658375107.jpg[/img]
Ջոն Դիլինջերի մասին նկարահանվել են ֆիլմեր: 1934թ. ապրիլին Warner Brothers-ը լույս է ընծայել վավերագրական ֆիլմ, թե ինչպես է Հետաքննությունների բյուրոն հետապնդում Ջոն Դիլինջերին: Նրան է նվիրված նաև «Հասարակության թշնամիները» ամերիկյան կրիմինալ դրաման, որը նկարահանվել է 2009թ-ին, ռեժիսորն է Մայքլ Մանը: Ստեղծվել է Բրայան Բուրոուի «Հանրության թշնամիները. Ամերիկայի մեծագույն հանցագործության ալիքը և ՀԴԲ-ի ստեղծումը 1933-34թթ.» գրքի հիման վրա:
Մելվին Պերվիս
[img]/ups/images/0352897001452686691262988.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
11537 դիտում
19:00 10-04-2016
Սահմանամերձ գոտու ամենահանճարեղ խարդախը (Օճառի Սմիթ)
Այս բաժնից
712 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
826 դիտում
12:29 26-11-2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը