211652_close_icon
views-count50129 դիտում article-date 13:05 14-07-2016

Նախկինում կողոպուտի համար դատապարտված 37-ամյա կողոպտիչը Նոր Նորքի ոստիկաններին ասել է. «Վերջը հելաք պոչիս, էլ տեղ չունեի թաքնվելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 21-ին Երևանում տեղի ուենցած կողոպուտի փաստով: Այդ օրը, ժամը 17:40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Պարզվել է՝ վիրավորը Կոմիտաս պողոտայի բնակիչ, 36-ամյա Արմենուհի Ավագյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գաի պողոտայի 1/1 շենքի 2-րդ մուտքի 4-րդ հարկի աստիճանահարթակի վրա անհայտ անձի կողմից կողոպուտի ենթարկվելուց հետո: Հանցագործը շամպայնի շշով հարվածել էր Ա. Ավագյանի գլխին, այնուհետև հափշտակել պարանոցի 2 ոսկյա շղթաները և դիմել էր փախուստի: Հանցագործությունը բացահայտելու համար Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հանձնարարությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և կարճ ժամանակում Նոր Նորքի ոստիկանները ստանալով օպերատիվ տվյալները և կատարելով հսկայական օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ կարելի է ասել՝ «նստում են հանցագործի պոչին». մի քանի օր դարանակալում են նրա տանը, որը Նորք Մարաշի 9-րդ փողոցում է, սակայն ստանում են նաև տվյալներ, որ կասկածյալ հանցագործը խուսափում է այցելել տուն: Հուլիսի 9-ին նշված հանցագործությունը կատարելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայանում 37-ամյա Ալիկ Խաչատրյանը, ով հայտնում է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բաժնի հերթապահ մաս մտնելիս հայտնել է. «Էլ տեղ չունեի թաքնվելու, ձերոնք չոտկի հելել էին վրես, դրա համար էկել եմ, ներկայացել»: Ա. Խաչատրյանի կողմից տուժողից հափշտակած 2 ոսկյա շղթաները մոտ 400 հազար դրամ են: Քննիչի որոշմամբ Ա. Խաչատրյանը, ով նախկինում դատապարտված է եղել կողոպուտ կատարելու համար և 3 տարի դատապարտվել ազատարկման, ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր