Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղյալ հայտարարվել
Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների և սառցե անձրևի պատճառով տասնյակ չվերթներ են չեղյալ հայտարարվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Այս պահին հայտնի է, որ Շերեմետյեվո օդանավակայանում չեղյալ է հայտարարվել մոտ 60 չվերթ, Դոմոդեդովոյում` 12, իսկ Վնուկովոյում` 8 չվերթ: