Ռուսաստանի ամենատաղանդավոր գրոսմայստերներից մեկը մահացել է 20 տարեկան հասակում
Ռուսաստանցի 20-ամյա շախմատիստ Իվան Բուկավշինը 20 տարեկան հասակում մահացել է ուսումնամարզական հավաքի ժամանակ:
Բուկավշինը համարվում էր Ռուսաստանի ամենատաղանդավոր ու խոստումնալից գրոսմայստերներից մեկը: Նման երիտասարդ տարիքում նա հասցրել է բազմաթիվ տիտղոսներ նվաճել:
2 անգամ Բուկավշինը դարձել է Ռուսաստանի մինչև 20 տարեկանների չեմպիոն, աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, տարբեր տարիքային կարգերում Եվրոպայի չեմպիոն:
2015թ. Բուկավշինը նվաճել էր Ռուսաստանի Գավաթը, ինչպես նաև երկրի առաջնության սուպերեզրափակչի ուղեգիր նվաճել:
Նախնական տվյալներով, շախմատիստը մահացել է կաթվածից: