Քաթար օփեն. հայ գրոսմայստերներից միայն Սերգեյ Մովսիսյանն է հաղթանակ տոնել
Քաթարում ընթացող ուղեժագույն օփեն մրցաշարում կայացել են 3 տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից միայն Սերգեյ Մովսիսյանն է այս տուրում հաղթանակ տարել: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքիներով, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Էլինա Դանիելյանը պարտվել են:
Խաղացված 3 տուրերից հետո՝
Մովսիսյան – 2.5
Հակոբյան – 2
Մելքումյան – 2
Սարգսյան – 1.5
Հովհաննիսյան – 1.5
Գաբուզյան – 1.5
Դանիելյան – 1