Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է այն քննադատությանը, որին ենթարկվում էր Հենրիխ Մխիթարյանը՝ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում «Բորուսիայի» կազմում երկար ժամանակ աչքի չընկնելու համար: Հիշեցնենք, որ թիմն այն ժամանակ գլխավորում էր Կլոպը:
«Երբ բանը հասնում է պահերին, ապա ֆուտբոլիստների 99 տոկոսը երջանիկ կլիներ ունենալ Մխխիթարյանի պրոբլեմները: Կասկած չունեմ, որ Հենրիխը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է:
Նա տեխնիկայի և արագության անհավանական համադրում ունի: Նման որակներով ֆուտբոլիստները չափազանց քիչ են», նշել է Կլոպը:
Բացի այդ, գերմանացի մասնագետը ընդգծել է Մխիթարյանի խաղի մտավոր մակարդակը՝ զուգահեռ անցկացնելով նրա հետ, որ հայերի թվում շատ են տաղանդավոր շախմատիստները, որոնք աչքի են ընկնում բարձր ինտելեկտուալ հատկանիշներով:
«Հայերը մտածող, աշխատասեր ժողովուրդ են: Եթե նրանց մոտ ինչ որ բան չի ստացվում, ապա հասկանում են, որ խնդիրն իրենց մեջ է, իրենց են մեղադրում ու սկսում աշխատել իրենց վրա», ասել է Կլոպը: