Հայաստանի ամենաճանաչված գրոսմայստերներից մեկը՝ 17 տարի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Հայաստանի ամենաճանաչված շախմատիստներից մեկն է: Արդեն 10 տարեկանում Զավենը հասցրել էր 3 անգամ դառնալ Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն:
2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց, 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։
Այս կադրերն արված են 2003 թվականին, երբ 14-ամյա Զավենը մասնակցում էր մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և որտեղ՝ բնականաբար, գրավեց 1-ին տեղը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի