Լիոնել Մեսին` «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթող. տեսանյութ, ֆոտոշարք
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Ցյուրիխում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ճանաչվեց 2015թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և 5-րդ անգամ իր կարիերայի ընթացքում ստացավ «Ոսկե գնդակը»:
Լավագույն խաղացողի համար պայքարում Մեսին գերազանցեց իր թիմակից` բրազիլացի հարձակվող Նեյմարին ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Նշենք, որ Մեսին ստացած «Ոսկե գնդակների» քանակով բացարձակ ռեկորդակիր է: Մինչ այդ նա մրցանակը ստացել է 4 տարի անընդմեջ՝ 2009-2012 թվականներին:
Մեսին 2015 թվականին «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Նշենք, որ քվեարկության արդյունքներով Մեսին ստացել է ձայների 41,33%-ը, Ռոնալդուն` 27,76%-ը, իսկ Նեյմարը` ընդամենը 7,86%-ը: