Լիոնել Մեսին՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, թե ում է համարում «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ:
«Այսօր աշխարհում շատ կան հիանալի խաղացողներ, որոնք կարող են «Ոսկե գնդակը» նվաճել:
Վերջին տարիներին միայն երկուսն էին, բայց այժմ Նեյմարը,Մբապեն և Լուիս Սուարեսը կարող են մեր հետ մրցակցել», ասել է Մեսին:
Վերջին 10 տարում «Ոսկե գնդակը» 5-ական անգամ նվաճել են Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Նեյմարը երկու անգամ գրավել է երրորդ տեղը՝ 2015 և 2017 թվականներին: Մբապեն և Սուարեսը առաջատար եռյակում տեղ չեն զբաղեցրել: