Իսպանիա. «Բարսելոնան» ջախջախեց «Գրանադային», Մեսին՝ հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 4:0 հաշվով հաղթեց «Գրանադային»:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 42 միավոր և շրջանցելով Մադրիդի «Ատլետիկոյին», նորից գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
[b]Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 4:0
Լիոնել Մեսի, 8, 14, 58, Նեյմար, 83