«Բարսելոնան» 7:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային». Մեսին` հեթ-տրիկի, Սուարեսը` պոկերի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ջախջախեց «Վալենսիային»` 7:0: Կատալոնացիները պարզապես մեգաֆուտբոլ ցուցադրեցին և նրանց գոլերի մեծ մասը թիմային գերազանց գործողությունների արդյունք էին
Կատալոնացիների կազմում պոկերի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, հեթ-տրիկի հեղինակ` Լիոնել Մեսին: Նշենք, որ վալենսիացիները ամբողջ 2-րդ խաղակեսը խաղացին 10 հոգով. 1-ին խաղակեսի վերջում դաշտից հեռացվել էր պաշտպան Շկոդրան Մուստաֆին:
Պատասխան հանդիպումը, որը մարզական առումով այլևս կորցրել է նշանակությունը, տեղի փետրվարի 11-ին, Վալենսիայում
[b]Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
[/b]
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 7:0
Լուիս Սուարես, 7, 12, 83, 88, Լիոնել Մեսի, 29, 58, 74