«Սպարտակը» ուսումնամարզական առաջին հավաքին մեկնում է առանց Օզբիլիզի ու Մովսիսյանի
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ակումբի հետ չեն մեկնի առաջին ուսումնամարզական հավաքին:
Ռուսական թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը կսկսի Արաբական Էմիրություններում: Հունվարի 13-ին «Սպարտակի» խաղացողները բուժզննում կանցնեն, իսկ հունվարի 16-ին թիմը կմեկնի Դուբայ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզբիլիզի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիքթաշը», իսկ Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան ակումբներից մեկը: