«Սպարտակն» առանց Օզբիլիզի և Մովսիսյանի է մարզումն անցկացրել
Եռօրյա հանգստից հետո այսօր Մոսկվայի «Սպարտակը» իր մարզաբազայում մարզում է անցկացրել և սկսել նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Կրասնոդարի» հետ հանդիպմանը:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ վնասվածքների պատճառով առայժմ բուժման կուրս են անցնում պաշտպաններ Վլադիմիր Գրանատը, Եվգենի Մակեևը և հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Իսկ ահա Արազ Օզբիլիզն ու հարձակվող Զե Լուիշը Մոսկվա են ժամանելու նոյեմբերի 13-ին, որից հետո կմիանան թիմին: