211652_close_icon
views-count27257 դիտում article-date 16:50 09-01-2016

Արդյո՞ք գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծել է տվել Էջմիածնի նախկին քաղաքապետին և ո՞ւմ վրա է նա պատրաստ ձեռք բարձրացնել

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հո թուրք չի՞, որ գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ, զորավար, ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ծեծել տա կամ ծեծի: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալի խորհրդական Վարդան Վարդանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ գեներալը բարձրացրել և պատրաստ է ձեռք բարձրացնել միայն ու միայն թուրքերի վրա: Ավելին, ընդգծեց, որ վերջին օրերին Մանվել Գրիգորյանը տոնական միջոցառումներից զատ, զբաղված է եղել ԵԿՄ-ականներին ու կառույցի պատանիներին Արցախ ուղևորելու նախապատրաստական աշխատանքներով: Ըստ նրա խորհրդականի՝ շրջանառվող տեղեկությունները ստահոդ են և ոչ այլ ինչ են, քան հերյուրանք:

Նմանատիպ նյութեր