Տոմաս Տուխել. Ցավալի է, որ Յանուզայն այդպես էլ իր գործին պատշաճ չվերաբերվեց
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայի վարձավճարով հանդես գալը վաղաժամ դադարեցնելու պատճառների մասին:
«Շատ ցավալի է, որ Յանուզայը այդպես էլ անհրաժեշտ ցանկություն և հատկանիշներ չցուցաբերեց գործի հանդեպ, որոնք պետք են նման տարիքում աճելու համար:
Իմ մոտ զգացողություն կար, որ նա կարծես օտարված լիներ թիմից, նրա մի մասը մնացել էր «Մանչեսթերում», այստեղ կատարվող ամեն ինչ նա համեմատում էր նրա հետ, ինչ տեղի էր ունեցել «Յունայթեդում»:
Մենք չկարողացանք նրան օգնել, որպեսզի ձերբազատվի այդ մտայնությունից», ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ 20-ամյա Յանուզայը կես տարի վարձավճարով «Բորուսիայում» հանդես գալուց հետո վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»: