Հենրիխ Մխիթարյան. Շնորհավորում եմ, Աուբա
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգին՝ 2015 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
«Հպարտ եմ խաղալ Աֆրիկայի լավագույն ֆուտոլիստի հետ: Շնորհավորում եմ, Աուբա», գրել է Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի քվեարկության արդյունքում Օբամեյանգը 143 միավորով դարձել է Աֆրիկայի լավագույն խաղացող: 2-րդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն՝ 136 միավոր, լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Սուոնսիի» կիսապաշտպան Անդրե Այուն՝ 112 միավոր:


