211652_close_icon

Իսպանիայի դատախազությունը Նեյմարին մեղադրել է խարդախության և կոռուպցիայի մեջ

views-count2023 դիտում article-date 12:50 08-01-2016
Իսպանիայի դատախազությունը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ որպես մեղադրյալ, ցանկանում է հարցաքննել: Բրազիլիայի հավաքականի խաղացողը մեղադրվում է խարդախության և կոռուպցիայի մեջ: Նույն մեղադրանքները ներկայացվել են Նեյմարի հոր, ինչպես նաև՝ կատալոնյան ակումբի նախագահ Խոսեպ Բարտմեուի, նախկին նախագահ Սանդրո Ռոսելի դեմ: Դատախազության գոործողությունները պայմանավորված են DIS ներդրումային հիմնադրամի հայցով, որի ներկայացուցիչները պնդում են, որ պետք է ստանային այն գումարի 40%-ը, որը «Բարսելոնան» վճարել էր «Սանթոսին» Նեյմարի տրանսֆերի համար: DIS-ը հայտնել է, որ ստացել է միայն 17,1 մլն եվրո, մինչդեռ «Բարսելոնան» վճարել էր 83,3 մլն եվրո: DIS-ը Նեյմարին մեղադրում է նաև հիմնադրամի հետ համագործակցության շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ:

Նմանատիպ նյութեր