10819 դիտում
17:41 07-07-2019
Սկանդալ Ամերիկայի Գավաթում. Մեսին հրաժարվել է ստանալ բրոնզե մեդալը և մրցավարներին մեղադրել կոռուպցիայի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկայի Գավաթի մրցաշարում՝ երրորդ տեղի համար պայքարում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Չիլիին և նվաճեց բրոնզե մեդալները:
Սակայն հանդիպման գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ 38-րդ րոպեին, երբ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին և Չիլիի հավաքականի պաշտպան Գարի Մեդելը սկսեցին վիճաբանել և իրար հրմշտել: Թեպետ վիճաբանությունը կոպիտ բնույթ չէր կրում, սակայն գլխավոր մրցավար Մարիո Դիասը երկու ֆուտբոլիստներին հեռացրեց դաշտից: Դա Մեսիի երկրորդ կարմիր քարտն էր 2005 թվականից ի վեր, երբ նա նորամուտը նշեց հավաքականում:
Մեսին բոյկոտել է պարգևատրման արարողությունը՝ պարզաբանելով, որ Ամերիկայի Գավաթում խիստ դժգոհ է մրցավարությունից:
«Ես չեմ գնացել մեդալ ստանալու, քանի որ չէի ցանկանում լինել այս կոռուպցիայի և անարգանքի մասնիկը, որը առկա էր մրցաշարի ողջ ընթացքում:
Մենք ավելիին էինք արժանի, սակայն մեզ թույլ չտվեցին խաղալ եզրափակիչում: Կոռուպցիան և մրցավարները մարդկանց թույլ չեն տալիս վայելել ֆուտբոլը, որը նման գործողություններով տակնուվրա է լինում», ասել է Մեսին:
Ի պատասխան Մեսիի, Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Մեսիի պահվածքը:
«Անթույլատրելի է, որ մրցաշարում, որին մասնակցում են 12 թիմ և բոլորը հավասար պայմաններում են, միջադեպերի արդյունքում անհիմն մեղադրանքներ են ներկայացվում: Դրանք չեն համապատասխանում իրականությանը և կասկածի տակ են դնում Ամերիկայի Գավաթի ամբողջականությունը:
Դա անհարգալից վերաբերմունք է մրցաշարին, դրան մասնակցող խաղացողներին, ինչպես նաև մեր կազմակերպությանը, որը մշտապես աշխատում է զարգացնել հարավամերիկյան ֆուտբոլը, դարձնել այն թափանցիկ և պրոֆեսիոնալ», նշված է կոնֆեդերացիայի հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
12:55 22-10-2015
Սկանդալ Իսպանիայում. Սուպերկլասիկոյի մրցավարներին հրահանգել են աշխատել «Ռեալի» օգտին
1752 դիտում
23:16 18-07-2021
Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի Գավաթում
1125 դիտում
22:46 09-05-2022
Պատանի ձյուդոիստները արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթում
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ