211652_close_icon
views-count63346 դիտում article-date 09:43 07-01-2016

Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. 66-ամյա տղամարդու մարմնի վրա կան ծեծի հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա: Նշված վայր է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին: Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր: Ոստիկաններն ու քննչական բաժինն ունեն տեղեկություններ, որ մինչև մահանալը մի քանի օր առաջ Ս. Մելիքսեթյանը ծեծի է ենթարկվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր