23702 դիտում
23:01 24-01-2016
Սպանություն Տավուշի մարզում. Անասնագոմի կացարանում հայտնաբերվել է 59 ամյա տղամարդու դի, մարմնի վրա կա դանակի 20 ից ավելի հարվածի հետքեր
Այսօր հունվարի 24 -ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 03:30- ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ Է ստացվել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող անասնագոմում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված գյուղ են մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը ավագ քննիչ Արգամ Մաիլյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված անասնագոմի մեջ կառուցած կացարանում հայտնաբերել են 59 ամյա Ռազմիկ Իսրայելյանի դին:
Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն մարմնի վրա կա մոտ 2 տասնյակ թափանցիկ վերքեր, ստացած կտրող առարկայից:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Մաիլյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը բնակվում էր հոր՝ 87 ամյա Կառլեն Իսրաելյանի հետ և ամուսնալուծված էր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: