105994 դիտում
19:05 12-04-2017
Խանդի հողի վրա դաժան սպանություն Ջրվեժում. վարձակալված բնակարանում հայտնաբերվել է 35–ամյա տղամարդու դի. մարմնի վրա կան բազմաթիվ կտրած-ծակած հետքեր
Երեկ՝ ապրիլի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23: 40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ջրվեժի «Մայակ» թաղամասի 26/1 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Արա Հարությունյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նա մահացել է մարմնի տարբեր մասերում ստացած բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարվել է այն բնակարանում, որը վարձակալված էր: Սպանությունը կատարվել է խանդի հողի վրա և այս պահին սպանության փաստով կա ձերբակալված, որը կին է, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
50646 դիտում
12:45 14-04-2017
Ջրվեժում խանդի հողի վրա կատարված դաժան սպանության գործով կասկածվում է սպանվածի մտերմուհու 18-ամյա որդին