211652_close_icon

Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում նաև երկրորդական փողոցներում, մայթերին, բակային ու միջբակային տարածքներում

views-count3262 դիտում article-date 20:27 06-01-2016
Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման գործընթացի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների, մայթերի, ինչպես նաև բակային ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: Մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով աշխատանքներ են տարվում նաև գետնացումների և վերգետնայա անցումների աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են չընդհատվող ժամանակացույցով:

Նմանատիպ նյութեր