Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են Երևանի մայթերին, բակերում ու միջբակային տարածքներում
Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվող այս գործընթացը կազմակերպվել է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով:
Աշխատանքները վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: