56174 դիտում
16:08 06-01-2016
Արտակարգ իրավիճակ Դավիթաշենում. պատգամավորին պատկանող «գծի» վարորդները պատրաստվում են գործադուլի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն վարչական շրջանում:
Թիվ 30 և 35 երթուղիները սպասարկող Գազելների 40-ից ավելի վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են Դավիթաշենի 4-րդ թաղամասի դիսպետչերական կետում և հայտարարում են, որ չեն վարելու տրանսպորտային միջոցները, քանի որ գծատերը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանը չի փորձում բարի կամք դրսևորել և 1000 դրամով գծի վարձն իջեցնել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Մենք գործադուլ չենք ուզում անենք: Հասկանում ենք, որ Գազելներ քշելով ընտանիքներ ենք պահում: Գծատիրոջը թողնես՝ լոքո-լոքո խոսա, թե ինքը բարի, սրտացավ մարդ ա: Ի՞նչ ենք խնդրում՝ 1000 դրամով գծի վարձն էժանացնի: 8000 դրամ վարձ ենք տալիս՝չհաշված՝ գազը, տեխասմոտրը, ԱՊՊԱ-ն մեր վրա ա: Օր ա լինում, որ սկի 5000 դրամ չենք կարում առնենք, տան ոսկեղենն ենք տարել զալոգ դրել, որ գծատիրոջ փողերը հասցնենք: Հիմա, ի՞նչ ա, թող 1000 դրամ էլ քիչ տանի իրանց տուն: Եթե այդպես շարունակվի, չենք քշի: Մեր հույսը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ա, ով ունի հնարավորություն՝ հարցը լուծելու: Հակառակ դեպքում 40 ընտանիք, իսկ ընտանիք կա, որ 6-7 շունչ են, դառնալու են պարապների մինիստր, իսկ դրանից ոչ մենք կշահենք, ոչ էլ գծատերը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է իրավիճակի մասին զրուցել ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+