Անգելա Մերկելի գրասենյակը փակել են կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակը անվտանգության ուժերն անհապաղ փակել են այն բանից հետո, երբ այնտեղ կասկածելի իր է հայտնաբերվել, հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունը շրջափակել է շենքը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին հետաձգվել էր ֆուտբոլային ընկերական խաղը, որին պետք է մասնակցեր Մերկելը: Խաղադաշտում հայտնաբերվել էր պայթուցիկի նման սարք: