211652_close_icon
views-count707 դիտում article-date 15:06 06-03-2014

Հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանները նրա մոտ դանակ են հայտնաբերել

Մարտի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Գ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով: Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը` 21.5 սմ, իսկ շեղբինը` 10 սմ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր