Զիդանն ընդդեմ Էնրիկեի. նրանք արդեն մեկ անգամ բախվել են, ի՞նչ է սպասվում այժմ. տեսանյութ
Մադրիդի «Ռեալում» երեկ տեղի ունեցավ հեղափոխական իրադարձություն. Ռաֆայել Բենիտեսի փոխարեն թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Զինեդին Զիդանը:
Այժմ արդեն մեծ ինտրիգ է առաջացնում այն հարցը, թե ինչպես մարզիչ Զիդանը կդիմագրավի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ինչպիսին կլինի նրանց դիմակայությունը խաղադաշտի եզրին:
Նշենք, 2000-ականների սկզբներին Զիդանը «Ռեալի» կիսապաշտպաններից էր, Էնրիկեն` «Բարսելոնայի»: Եվ հենց այդ ժամանակ` սուպերկլասիկոներից մեկի խաղային դրվագներից մեկում Էնրիկեն և Զիդանը բախվել են միմյանց ու գրեթե ձեռնամարտի անցել:



