Զիդանն իր ֆուտբոլիստներին յուրօրինակ կերպով է ոգեշնչում «Յուվենտուսի» հետ խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաքում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ մադրիդցիների մրցակիցը կլինի Տուրինի «Յուվենտուսը»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ որոշել է իր ֆուտբոլիստներին ոգեշնչել 2006թ. ռեժիսոր Զակ Սնայդերի նկարահանած «300 սպարտանցիները» ֆիլմի ցուցադրմամբ:
Խաղացողներին կցուցադրվեն ֆիլմի առավել վառ դրվագները: Զիդանը ցանկանում է, որպեսզի իր ֆուտբոլիստներին փոխանցվի սպարտացիների Լեոնիդ թագավորի և նրա ռազմիկների հերոսական ոգին: Ֆրանսիացի մասնագետի կարծիքով, նման դիտումն ավելի արդյունավետ կլինի, քան՝ իր ճառերը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կկայանա Կարդիֆում՝ հունիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: