Իսպանիա. «Վալենսիա»-«Ռեալ» խաղը վերածվեց թրիլերի, Բենզեման հիասքանչ գոլի հեղինակ դարձավ. Տեսանյութ
Իսպանիայի առաջնությանն 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Վալենսիան» սեփական հարկի ընդունել էր Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպումը չափազանց հետաքրքիր ու դրամատիկ ընթացք ունեցավ: 16-րդ րոպեին գերազանց խաղարկված կոմբինացիայից հետո Բենզեման բացեց հաշիվը: 1-ին խաղակեսի վերջին րոպեին «Վալենսիան» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը իրացրեց Պարեխոն:
68-րդ րոպեին «Ռեալը» մնաց 10 հոգով` կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Կովաչիչը: 83-րդ րոպեին Բեյլը գլխի գեղեցիկ հարվածով «Ռեալին» առաջ մղեց, բայց արդեն հաջորդ գրոհում վալենսիացիները հավասարեցրին հաշիվը:
Իսկ հանդիպման վերջին վայրկյանները պարզապես թրիլերի վերածվեցին: Նախ Ռոնալդուն չկարողացավ 2 մետրից գրավել մրցակցի դատարկ դարպասը, իսկ հետո Ալվարո Նեգրեդոն մեն-մենակ մնաց Կեյլոր Նավասի առջև, սակայն չկարողացավ գրավել մադրիդցիների դարպասը: Խաղն ավարտվեց 2:2:
«Ռեալը» վաստակեց 37 միավոր և շարունակում է մնալ երրորդ տեղում` 4 միավորով զիջելով առաջատարին` Մադրիդի «Ատլետիկոյին»: «Բարսելոնան» ունի 39 միավոր և մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]«Վալենսիա» - «Ռեալ»՝ 2:2
Դանիել Պարեխո, 45+1 (11մ), Պակո Ալկասեր, 83 – Կարիմ Բենզեմա, 16, Գարեթ Բեյլ, 82