Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ և բացեց հաշիվը. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Հանովերին»:
Հանդիպման 57-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և առաջ մղեց «Բորուսիային»` 1:0:
Ի դեպ, ուշագրավ փաստ. «Բորուսիան» մինչ այս հանդիպումը Բունդեսլիգայում 52 գոլ էր խփել, սակայն առաջին գոլը, որը խփվեց տուգանային հրապարակի սահմաններից դուրս, Մխիթարյանի այս գոլն էր: