ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի անդամակցությանը
                        ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի անդամակցությանը: Այս մասին երեկ Նյու Յորքում Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: 
Քերին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղազախստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և համաշխարհային արենայում նրա աճող հավակնություններին:
 Քերին ու Իդրիսովը քննարկել են նաև ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը: Իդրիսովը Ջոն Քերիին հրավիրել է ցանկացած հարմար ժամկետում այցելել Ղազախստան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

