Նազարբաևը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին
                        Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկուշաբթի օրը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին: Այդ մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում:
  
«Այսօր Ժնևում կայացել է աշխատանքային խմբի վերջնական նիստը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այդ իրադարձությունը մեզ համար պատմական է:  Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը: Աշխարհի բոլոր խոշոր տնտեսությունները Ղազախստանը ճանաչել են որպես բարենպաստ ներդրումային մթնոլորտով երկիր, որն առևտրային քաղաքականություն է վարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,-  ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, այս մասին ասված է Նազարբաևի ուղերձում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

