Լուիս Էնրիկե. Տարվա արդյունքներով «Բարսելոնային» 9-ն եմ նշանակում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բետիսի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/31/74060/]խաղից [/url](4:0) ամփոփել է 2015 թվականի արդյունքները:
«Մեր համար սա չափազանց հաջող տարի էր, եւ ես այն 9 բալ եմ գնահատում, քանի որ աճելու տեղ ունենք:
Լինելով ֆուտբոլիստ, ես միշտ 100 տոկոսով ուժերս ներդնում էի խաղադաշտում, եւ ինձ նախատելու տեղ չունեմ, այդ իսկ պատճառով ամեն մրցաշրջան ես արժանապատվորեն էի ավարտում: Նույն զգացմունքներն են իմ մոտ որպես մարզիչ:
Մենք տարին ավարտում ենք բոլոր առումներով բավարարված»,- ասել է Էնրիկեն:
Նշենք, որ 2015թ. «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն, Գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: