Դիետոլոգները պատմել են, թե ինչպես խուսափել ձմեռային տոներին քաշ հավաքելուց
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ձմեռային տոների ընթացքում մարդիկ 0,5 կգ-ից մինչև 6կգ քաշեն հավաքում: Իսկ նրանք, ովքեր հակում ունեն ավելորդ քաշ հավաքելու, ավելի մեծ խնդիրներ են ունենում, գրում է kedem.ru-ն:
Իսկ պատճառը ոչ միայն լի սեղաններն են, այլև ակտիվության նվազումը, ինչպես նաև սեզոնային փոփոխությունները:
Ամերիկացի դիետոլոգները գտնում են, որ ձմռան ընթացքում լես կգ-ից մինչև 1 կգ քաշ հավաքելը չպետք է անհանգստացնի և դիետայի պատճառ դառնա մարդկանց համար, քանի որ հավաքած ավելորդ կիլոգրամները տաք եղանակների հետ կվերանան, սակայն լուրջ փոփոխությունները քաշի հետ կապված՝ պահանջում են առավել լուրջ վերաբերմունք սննդակարգհի նկատմամբ:
120 հազար միջին տարիքի ամերիկացիների շրջանում կատարված հարցման արդյունքում հետազոտողները պարզել են, որ հիմնական «մեղավորը» քաղցրավենիքն է, ալկոհոլը և կարտոֆիլը: Մսային ուտեստներն առանձնապես չեն վնասում:
Դիետոլոգներն այս հարցում հասարակ խորհուրդներ են տալիս նրանց, ովքեր ցանկանում են պահպանել կազմվածքը՝ հացը փոխարինել սալաթներով, չիպսերը՝ ընկուզեղենով, երշիկեղենը՝ ոչ յուղոտ հնդկահավի մսով և ծովամթերքով, օգտագործել փոքր չափսի ափսեներ և բաժակներ, յուրաքանչյուր օրվա կերածի չափը գրանցել, կրճատել ալկոհոլի օգտագործումը և խառնել նրան ջուր, հնարավորության դեպքում զբոսանքի դուրս գալ և զբաղվել ակտիվ սպորտով: