211652_close_icon
views-count62543 դիտում article-date 20:43 21-09-2016

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 30-ամյա տղամարդը ընկույզ հավաքելուց ընկել է 300մ խորությամբ ձորը. 2 օր նա անհետ կորած էր համարվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 30-ամյա Սևակ Այվազյանը սեպտեմբերի 19-ին դուրս է եկել տնից՝ ընկույզ հավաքելու նպատակով: Երեկոյան նա չի վերադարձել տուն, իսկ հարազատները սկսել են փնտրել նրան: Հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 20-ին Ս. Այվազյանի հայրը ահազանգել է Թումանյանի հրշեջ-փրկարարական ծառայություն և ոստիկանություն, որպեսզի օգնեն գտնել որդուն: Ահազանգից անմիջապես հետո սկսվել են որոնողական աշխատանքները: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում հայտնաբերվել է Ս. Այվազյանի դին: Պարզվել է, որ նա սայթաքելով կածանից՝ մոտ 300 մետր բարձրության ժայռից ընկել է ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյանի հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ մոտ 2 կմ գրեթե անանցանցելի ճանապարհով հասցրել են դին մեքենայի մոտ: Դեպքի վայրում էին Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ, ինչպես նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում էր նաև Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Այվազյանը ամուսնացած չէր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր