211652_close_icon

Իսպանացի դիետոլոգները նշել են մարդու առողջությանը լիովին վնաս հասցնող սննդամթերքները

views-count19620 դիտում article-date 17:10 20-10-2019
Իսպանացի դիետոլոգները քննադատել են այն պնդումը, թե ցանկացած սննդամթերք կարելի է օգտագործել, միայն սահմանաչափ քանակով։ La Vanguardia թերթում նշված հոդվածում վերջիններս թվարկել են մարդու առողջ սննդակարգին հակասող սննդամթերքները։ Այսպես, միջին ու երկարաժամկետ հեռանկարում մեծ վնաս կարող է հասցնել ռաֆինացված ալյուրը։ Հայտնի դիետոլոգ Պիլար Էսկերի խոսքով՝ նշված ալյուրը կարող է նպաստել դիաբետի առաջացմանը։ «Հացահատիկային կուլտուրաների վերամշակման գործընթացում հեռացվում են սննդարար ու օգտակար տարրերը։ Պետք է ամբողջովին խուսափել երշիկեղենից, յուղազրկված կթանամթերքներից, թխվածքներից, կիսաֆաբրիկատներից և ալկոհոլից։

Նմանատիպ նյութեր